Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ առաջ «Վիվասել» ՄՏՍ ընկերությունից տեղեկացրեցին, որ Վարդենիսի և հարակից համայնքների հեռախոսակապն ապահովող օպտիկական մանրաթելի վթարը վերացվել է։ Այսինքն՝ խնդիրը կարգավորված է և խափանված բջջային կապը վերականգնված է (կվերականգնվի շատ շուտով)։ Շնորհակալ եմ բոլոր աշխատակիցներին՝ այս ձնառատ ցուրտ եղանակին վթարը կարգավորելու համար։
Սիրելի վարդենիսցինե՛ր՝ միասին…
Վստահ եղե՛ք, որ Ձեր ոչ մի խնդիր անարձագանք չի մնա…»։
Նշենք, որ ավելի վաղ Թագուհի Թովմասյանը Վարդենիսում և հարակից համայնքներում կապի հետ կապված խնդիրների վերաբերյալ գրություն էի ուղարկել «ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և հրապարակել վերջինիս պատասխանը։