Գագիկ Ջհանգիրյան ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամներ: Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել քվեարկությանը մասնակցած 89 պատգամավորից 86-ը, դեմ՝ 3 պատգամավոր: Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել քվեարկությանը մասնակցած 89 պատգամավորներից 85-ը, դեմ՝ 3-ը, անվավեր է ճանաչվել 1 քվե։
Այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ն քննարկում էր ԲԴԽ անդամի թեկնածուի ընտրության հարցը: