ԲԴԽ անդամի թեկնածուն կողմ է ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանների միավորմանը

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ կողմ է Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին․ «Ես կողմ եմ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանների միավորմանը»,- ասաց Խաչատուրյանը:

2020թ. օգոստոսի 24-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը 8 կողմ-7 դեմ «ձայներով» հավանություն է տվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու և փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին:

Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատուրյանը ծնվել է 1975թ.: 1997թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, այնուհետև ընդունվել ասպիրանտուրա և 2000թ. պաշտպանել թեկնածուական թեզ ու ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Դավիթ Խաչատուրյանը 2016թ. Փաստաբանների պալատի անդամ է: ԲԴԽ անդամի պաշտոնում Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել