ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Այս մասին հայտնում է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը։
Մրցույթին կարող են մասնակցել 2020թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2021թ․-ի փետրվարի 20-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:
Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416: