Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը․ դատախազները չեն հեռացվի Մարտի 1-ի գործի վարույթից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն (Շենգավիթի նստավայր) այսօր՝ հունվարի 22-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների՝ մեղադրող դատախազներին, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, բացարկ հայտնելու միջնորդությունները։ Այսպիսով, դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չեն հեռացվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով վարույթից և կշարունակեն պաշտպանել մեղադրանքը։

Հիշեցնենք, որ իրենց միջնորդություններում պաշտպանները փաստարկներ են ներկայացրել գլխավոր դատախազի և մյուս դատախազների անկողմնակալ լինելու վերաբերյալ։

Հերթական դատական նիստը նշանակված է փետրվարի 2-ին, ժամը 13։00-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել