ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.
«Հարգելի հայրենակիցներ.
Առավոտյան Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը միացել է կապի ոլորտում տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում՝ կարճ միացման հետևանքով:
Միաժամանակ, ԱԻ ծառայությունը տեղեկացնում է, որ փորձնական օդային տագնապի մասին սոցիալական ցանցերում տարածվող լուրերը ապատեղեկատվություն են:
Պարզաբանումների համար կարող եք զանգահարել 911 ահազանգման կենտրոն»: