Ստուգվել են Կապան և Սիսիան քաղաքների դեղատները, դպրոցները, վարսավիրանոցներն ու առևտրի կետերը. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները շարունակել են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը։
Դիտարկվել են Կապան և Սիսիան քաղաքների դեղատները, դպրոցները, վարսավիրանոցներն ու առևտրի կետերը։
Ստուգայցերի ընթացքում եղել են զգուշացումներ հաճախորդների դիմակ չկրելու և ախտահանման գրանցամատյանների ոչ ճիշտ ձևաչափի վերաբերյալ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել