Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել Արցախի արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ

Հունվարի 20-ին Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ, հայտնում է արցախի Հնարապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Քննարկվել են հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին համապատասխան 2021 թվականին ԱԳՆ գործունեությանը, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։

Նախագահն ընդգծել է արտաքին քաղաքական ոլորտում աշխատանքների համակարգված իրականացման կարևորությունը և հանձնարարականներ տվել քննարկված հարցերի շուրջ»,- ասված է հայտարարության մեջ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել