Որոշ լրատվական կայքեր տեղեկություններ են տարածում, թե իբր Վազգեն Մանուկյանն այս պահին այցելում է Սյունիք, սակայն սյունեցիները փակել են նրա ճանապարհը և չեն թողնում մտնել մարզ: Հայրենիքի փրկության շարժումը հայտնում է, որ դա ապատեղեկատվություն է:
«Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն:
Վազգեն Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում, և քիչ առաջ ավարտվել է նրա հանդիպումը մի խումբ տնտեսագետների հետ:
Նաև հայտնում ենք, որ Հայրենիքի փրկության շարժման կողմից առաջիկայում նախատեսված են մարզային այցելություններ, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն:
Լրատվամիջոցներին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»,-նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ուղիղ եթերի ընթացքում մի խումբ քաղաքացիներ հայտարարել էին, որ փակել են Սյունիք տանող ճանապարհը և թույլ չեն տալու Վազգեն Մանուկյանի և և 17 կուսակցությունների անդամները մուտք գործեն մարզ։
Ճանապարհը փակած սյունեցիները ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ զրույցում նշեցին, որ հիմա իր համար ճանապարհը բաց է, նրանք այստեղ են Վազգեն Մանուկյանին մարզ չթողնելու համար։