Հունվարի 19-ի ցերեկը և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 19-21-ին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։
Հունվարի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ, 19-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։