Սյունիքում ականի պայթյունից 2 փրկարար է տուժել. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են.

«Այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս՝ ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը:

Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այժմ տեղափոխվում են Կապանի հիվանդանոց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել