ԱԺ արդեն նախկին պատգամավոր Տիգրան Կարապետայնի մանդատը տրամադրվեց Աննա Գրիգորյանին։ Նա այսօր՝ հունվարի 18-ին, երդվեց ԱԺ ամբիոնից․ «Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային և համամարդկային արժեքների պահպանման համար»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Տիգրան Կարապետյանը հայտնել էր, որ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել․
«Հարգելի Սյունեցիներ
Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում․․․»: