Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի Սյունեցիներ
Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում:
Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու են հզոր ռազմարդյունաբերություն և այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը:
Մենք հուսահատվելու իրավունք չունենք:
Մենք պարտավոր ենք վերագտնելու մեր ուժն ու ոգին և ԱՊՐԵԼՈՒ,,,,,,,,,
Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»:
Հիշեցնենք, որ Տիգրան Կարապետյանը Սյունիքի ընտրատարածքից ընտրված պատգամավոր էր։