Ադրբեջանական զինվորականները հպարտանում են վայրագություններով՝ ակնհայտ իմանալով, որ դրա համար իրենց երկրում միայն խրախուսվելու են ու արժանանալու են գովասանքի․ Արման Թաթոյան

Ադրբեջանի նախագահը [և իշխանության մյուս մարմինները] ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Նրանք բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են թշնամանք և դա անում են աշխարհում յուրաքանչյուր հայի, Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը հաստատում է, որ խոսքը հայերի նկատմամբ պետական բարձր մակարդակով խորքային ատելության ու թշնամանքի քաղաքականության մասին է: Այն կրում է ինստիտուցիոնալ բնույթ ու հիմքում ունի էթնիկ, իսկ առանձին դեպքերում՝ նաև կրոնական պատկանելիությունը:

Միշտ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից Արցախում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի համեմատությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության, Բաքվում հայերի զանգվածային ջարդերի հետ՝ օրինակ 2020թ. դեկտեմբերի 10-ի ելույթներով դրանց կազմակերպիչներին ու կատարողներին, այդ թվում՝ Կովկասյան իսլամական բանակի անդամներին գովերգելը:

Սկզբունքային հարց է, որ այս պատերազմի ընթացքում հայկական կողմի զինվորականներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, կենդանի վիճակում գլխատելիս, զոհվածների մարմիններն անարգելիս ու այլ վայրագություններ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն օգտագործում են հենց այն նույն բառերն ու արտահայտությունները, ինչ Ադրբեջանի նախագահը:

Ավելին, Ադրբեջանի նախագահի ու այլ հանրային գործիչների արտահայտությունները դարձել էին այս պատերազմում հայերի նկատմամբ դաժանությունները ոգեշնչող կարգախոսներ (օրինակ՝ «ադրբեջանական զինվորները քշում են նրանց ինչպես շներին», «Հայաստանն արժեք չունեցող երկիր է…այն ադրբեջանական հինավուրց հողերի վրա ստեղծված արհեստական պետություն է», «Ադրբեջանը գալիս է վերջ տալու հայկական հարսանիքներին» և այլն):

Այսինքն՝ ակնհայտ է, թե որոնք են պատերազմական այդ հանցագործությունների իրական պատճառները:

Ավելին, այդ ադրբեջանական զինվորականները հպարտանում են վայրագություններով՝ ակնհայտ իմանալով, որ դրա համար իրենց երկրում միայն խրախուսվելու են ու արժանանալու են գովասանքի:

Ստորև հրապարակում ենք մի քանի ապացույց, իսկ մնացած մասն արտացոլված է Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում»,- ասված է գրառման մեջ։
Պատկերը կարող է պարունակել. 1 հոգի, տեքստ
Պատկերը կարող է պարունակել. text that says 'Screenshot. Ilham Aliyev, the President of Azerbaijan tweeted: 'Armenia as country is of no value. It is actually colony an outpost run from abroad, a territory artificially created on ancient Azerbaijani lands "20 Ilham Aliyev @presidentaz Armenia as a country is of no value. It is actually a colony, an outpost run from abroad, a territory (cont) tl.gd/k2p4ba 1:52 PM Nov 20. 2012 TwitLonger Beta 39 Retweets Quote Tweets 9 Likes Armenia as country no value tis actually on ntAzerbaijani lands. colony, an outpost run from abroad, a territory artificially created Reply Report Post'
Պատկերը կարող է պարունակել. 1 հոգի, text that says 'Screenshot. In his nationwide address, Ilham Aliyev, the President of Azerbaijan stated: "We are driving them (Armenians) away like dogs! Azerbaijani soldiers drive them away like dogs!"22 President Aliyev: Azerbaijani soldiers drive them away like dogs'
Նկարի նկարագրությունը հասանելի չէ
Պատկերը կարող է պարունակել. 1 հոգի, text that says 'Screenshot. Anar Mammadkhanov, former member of the Parliament of Azerbaijan: "I always tell our officers studying military science in Turkey: "You are needed in Karabakh. They [the Armenians] should be killed in Karabakh rather than in other countries. "29 NMEOHONAEIUM They [the Armenians] should be killed Karabakh rather than in other countries. A Lamedkhaim Amar Arrhrljan'
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել