Արզնի-Շամիրամ ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դի

Հունվարի 17-ին, ժամը 15:03-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի ամառանոցների մոտակայքում գտնվող Արզնի-Շամիրամ ջրանցքում քաղաքացու դի կա։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Գ․ Ս․-ի (ծնված 1935 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել