Ռուսական բեռնատար նավ է խորտակվել Սեւ ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ: Այս մասին Բարթին նահանգի նահանգապետ Սինան Գյուները:
«Մեր նահանգի Ինկումու շրջանի մոտ խորտակվել է ռուսական դրոշով բեռնատար նավ: Մենք սկսում ենք փրկարարական գործողություն՝ երեք փրկարարական նավակներով անձնակազմի 15 անդամների փրկելու համար», – նրա խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը:
Նահանգապետի խոսքով ՝ զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան: Փրկարարական գործողությունը բարդանում է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: