Հանվել է հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը

«Կարանտինը հարկավոր էր ևս 6 ամսով երկարաձգել երկրի անվտանգության և առողջապահական համակարգը չծանրաբեռնելու տեսանկյունից»,- ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

ՀՀ Կառավարությունը ֆեյսբուքյան էջում տեղադրել է Գայանե Սահակյանի հարցազրույցը՝ գրելով․

«Որոշ սահմանափակումներ մեղմացվել են.

ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստան նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե ունեն ՊՇՌ բացասական թեստ։

Հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը (նախկինում՝ 60 մասնակից) և փակ տարածքներում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել