Վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը քննարկվել է Փաշինյանի մոսկովյան այցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպմանը քննարկվել է վարչապետի՝ հունվարի 11-ի մոսկովյան այցի մանրամասները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Հանդիպումը հերթականներից էր, որոնք սովորաբար ամսական կտրվածքով անցկացնում ենք ըստ նպատակահարմարության: Հանդիպումը նվիրված էր հունվարի 11-ի մոսկովյան այցին, ինչպես նաև քաղաքական թիմի առաջիկա անելիքներին: Մոսկովյան այցի հետ կապված հիմնականում այն է, ինչ արդեն պաշտոնապես շրջանառվել է, մյուս հատվածների հետ կապված մեկնաբանություն չունեմ, իսկ առաջիկա անելիքների վերաբերյալ այն հատվածով, որ արդեն կլինի, հրապարակային կներկայացնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մակունցը:

Միաժամանակ, նա նշեց, որ այսօրվա հանդիպմանն առաջին հերթին քննարկվել է ռազմագերիների հարցը: «Այդ առումով նորություն չկա եթե լինի՝ կառավարությունը կհայտարարի»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել