ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կատարում է իր պարտականությունները, խոսնակ Ալինա Նիկողոսյանը նախարարի հնարավոր հրաժարականի դիմումի մասին տեղեկություն չունի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում խոսնակն ասաց. «Նախարարն աշխատանքի է, կատարում է իր պարտականությունները, ես նման տեղեկատվություն չունեմ»:
Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Թորոսյանը հրաժարականի դիմում է գրել և փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։