Գոռ Բակլաչյանը կնշանակվի Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ

Արդարադատության նախարարի խորհրդական Գոռ Բակլաչյանը կնշանակվի Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ:

Այս մասին որոշումը ներառված է կառավարության հունվարի 14-ի նիստի օրակարգում․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի խորհրդական Գոռ Բակլաչյանին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել