Ստեփանակերտի քաղաքապետարանը՝ զոհված և անհետ կորած բնակիչների ընտանիքների անդամներին տրվող արտոնությունների մասին

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․

«Ի գիտություն 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Ստեփանակերտի՝ զոհված և անհետ կորած բնակիչների ընտանիքների անդամներին.

​Ստեփանակերտ քաղաքում սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցների, շենքերի ու շինությունների
​- գույքահարկի
​- հողի հարկի,
ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքում հաշվառված և հրետակոծության հետևանքով վնասված ավտոտրանսպորտային միջոցների
​- գույքահարկի
լրիվ կամ մասնակի արտոնության համար կարող եք դիմել Ստեփանակերտի քաղաքապետարանի քաղաքային տեսչության եկամուտների բաժին կամ զանգահարել 047-95-25-79 և 047-94-44-19 հեռախոսահամարներով»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել