WhatsApp-ից հրաժարվելուց հետո Էրդողանը գրանցվել է Telegram-ում

WhatsApp- ից հրաժարվելուց հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը գրանցվել է Telegram և BIP մեսենջերներում, հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմը:

Այս մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստիի» լրատվական գործակալությունը

«Մեր նախագահն այժմ BIP-ում և Telegram-ում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ WhatsApp- ի մշակողները թարմացրել էին օգտատերերի պայմանագրերը՝ ավելացնելով կետ՝ Facebook-ին անձնական տվյալների փոխանցման մասին: Օգտատիրոջ պայմանագրի տեքստում նշվում է, որ WhatsApp-ը, որպես Facebook-ի մաս, կորպորացիայի ամբողջ «հավելվածների ընտանիքի» հետ կիսելու է օգտատիրոջ մասին անհրաժեշտ տեղեկությունները: Ի պատասխան սրա՝ թուրք օգտատերերը՝ ներառյալ բարձրաստիճան պաշտոնյաները, սկսեցին զանգվածաբար հեռանալ WhatsApp-ից և անցում կատարել այլընտրանքային ակնթարթային մեսինջերներին:

Թուրքիայի հակամենաշնորհային կոմիտեն հետաքննություն է սկսել WhatsApp-ի ու Facebook-ի նկատմամբ՝ իրենց գաղտնիության նոր քաղաքականության պատճառով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել