Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց պրոթեզների տրամադրման գործընթացը շարունակվում է․ ՀՀ ԱՍՀՆ

Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց պրոթեզների տրամադրման գործընթացը շարունակվում է։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«2020 թ․ հունվարից մինչ օրս պետական հավաստագրի հիման վրա ՀՀ և ԱՀ քաղաքացիներին տրամադրվել է վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ։

Հիշեցնենք, որ վերին և ստորին վերջույթների պրոթեզներ ստանալու համար պետական հավաստագիրը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո շուրջ տասնօրյա ժամկետում։

Շահառուն պրոթեզավորում իրականացնելու համար կարող է դիմել իր նախընտրած կազմակերպությանը՝ անհրաժեշտ պրոթեզը ստանալու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել