Որոշ խմբակներ շարունակում են «տաք պահել» Տիգրանաշեն բնակավայրի «խնդիրը»՝ պնդելով, որ այն անցնելու է ադրբեջանական կողմին․ Արման Եղոյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չնայած վերջին օրերին հնչող բոլոր պարզաբանումներին, որոշ խմբակներ շարունակում են «տաք պահել» ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի «խնդիրը»՝ պնդելով, որ այն անցնելու է ադրբեջանական կողմին։

Այս մարդկանց կոչ եմ անում դադարեցնել խաղալ մեր բնակչության նյարդերի հետ, չսնել ադրբեջանական մեդիա դաշտը սին պատրանքներով և ընդհանրապես դադարեցնել կատարել հակառակորդ պետության ղեկավարի հուշարարի դերը»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել