Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն սահմանվում են այն պատիժները, որոնք նախատեսված են երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելու կանոնները խախտելու համար։
Իրավաբան.net-ը ներկայացնում է, որ օրենքի համաձայն․
Երկաթուղային տրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ ձեռնածանրոցով փոխադրելու կանոնները խախտելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում մինչև 10 հազար դրամի չափով:
Տրոլեյբուսով, տրամվայով, ավտոբուսով, երթուղային տաքսիով, մետրոպոլիտենով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելը, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտում այդպիսիք ուղեբեռ կամ պահախցիկ հանձնելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում մինչև 10 հազար դրամի չափով: