Երևանի մետրոպոլիտենում երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է

Երևանի մետրոպոլիտենը հայտնում է․

«Հարգելի՛ ուղևորներ,

Հունվարի 8-ի, ժամը 20:51-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենում երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի մետրոպոլիտենը հայտնել էր․

«Հունվարի 8-ին ՝ ժամը 19:35-ին, Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ»-«Սասունցի Դավիթ» ուղեհատվածում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել