Տեխնիկական խափանման պատճառով «Գարեգին Նժդեհ»-«Սասունցի Դավիթ» ուղեհատվածում մետրոպոլիտենն աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ

Հունվարի 8-ին ՝ ժամը 19:35-ին, Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ»-«Սասունցի Դավիթ» ուղեհատվածում։ Այս մասին հայտնում է Երևանի Մետրոպոլիտենը։

«Այս պահին տեղում աշխատում են մասնագետների խմբերը՝ խնդիրը վերացնելու նպատակով։ Տեխնիկական խնդիրը լուծվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել