«Հրաման է եկել՝ բոլորը պետք է գնան Արցախ». ժամկետայինների ծնողները զրուցել են ՊՆ ներկայացուցչի հետ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատները հավաքվել էին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ, որպեսզի թույլ չտան արձակուրդ եկած իրենց երեխաներին տանել Արցախ՝ շարունակելու ծառայությունը: 

Ծնողներից մի քանիսը ներս էին մտել, բանակցելու Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ:

«Ես մի բան հասկացա, որ գնդապետը, ով խոսեց մեզ հետ, ինքն անզոր է, ոչ մի բան չի կարող անել: Նա ասաց, որ բոլորը հետ են գնալու»,- ասաց ժամկետային զինծառայողի ծնողը, ով մանսակցել էր էր ՊՆ ներկայացուցչի հետ հանդիպմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել