Համացանցում ակտիվորեն տարածվում են մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների լուսանկարներ դրամահավաքության կոչերով, այդ թվում՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնում այս պահին բուժում ստացող զինվորների։ Այս մասին հայտնում է Այրվածքաբանության ազգային կենտրոնը։
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում՝ հետագա վերականգնողական բուժումը, իրականացվում է բացառապես անվճար՝ պետական պատվերի շրջանակներում։ Զերծ մնացեք կեղծ դրամահավաքներից»,-նշված է հայտարարության մեջ: