Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Ձոնգ Ընը (Կիմ Չեն Ընը) հայտարարել է, որ տնտեսության 5-ամյա ծրագիրը ձախողվել է, հայտնում է The Guardian-ը:
«Մենք պետք է հետագայում ևս առաջ տանենք եւ ընդլայնենք մեր հաջողություններն ու հաղթանակները, որոնց մենք հասել ենք արյան գնով, եւ չպետք է թույլ տանք ցավոտ դասերի կրկնություն»,-ասել է նա:
Նշվում է, որ վերջին 5 տարում առաջին անգամ է Հյուսիսային Կորեայի առաջնորդը խոստովանել, որ բախվել է աննախադեպ մարտահրավերների իր կառավարման 9 տարիների ընթացքում: Ըստ փորձագետների՝ Չինաստանի հետ առևտուրն ընկել է գրեթե 80 տոկոսով 2020 թվականի առաջին ամիսներին՝ համեմատած 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ: 2020 թվականին Հյուսիսային Կորեայի ՀՆԱ-ն կրճատվել է 9,3%-ով: