Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցը Հանրապետության հրապարակում շարունակվում է։ Այս մասին հայտնում են «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունից։
«Հայրենիքի փրկության շարժմանը միացած երիտասարդները վստահ են՝ գործող իշխանության հեռացումն է այն միակ ճանապարհը, որը հնարավորություն կտա փրկել մեր երկիրը վերահաս աղետից, շտկել մեր մեջքը եւ շարժվել առաջ»,-նշված է հայտարարության մեջ։