Վարչապետի կողմից հոդվածներով հարցերին պատասխանելն ընդունելի չի կարող համարվել․ Էդմոն Մարուքյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հետպատերազմական այս իրավիճակում վարչապետի կողմից հոդվածներով հարցերին պատասխանելն ընդունելի չի կարող համարվել, քանի որ այդ ժանրով գրվածը նմանվում է արդարացողի մենախոսության:

Նախապատերազմյան ընթացքը և պատերազմի կառավարման շրջանն ուսումնասիրելու նպատակով (նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումը և սահմանային գլուխկոտրուկները ներառյալ) պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելուն այլընտրանք գոյություն չունի:

Պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծն ուղարկվել է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել