Պաշտպանում ենք WhatsApp-ը թուրքական հարձակումներից. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, թե ինչպես պաշտպանել WhatsApp-ը թուրքական հարձակումներից։

Նա նշում է, որ թուրքերը վերջին շրջանում փորձում են հայկական WhatsApp հաշիվ գողանալ։ «Պատերազմի օրերին շատ թիրախային էին անում, իսկ հիմա, կարծես թե անցել են զանգվածայինի։ Ինչների՞ն է պետք՝ մեծ հարց է։ Ունենալ հայկական համարով WhatsApp, կարող են մարդկանց վախեցնել, խաբել, ինչ ասես անել ու կարծում եմ՝ ինչ-որ քանակ են հավաքում»։

Սամվել Մարտիրոսյանը նշեց նաև, թե ինչպես են գողանում WhatsApp հաշիվները։

«Իրենք ձեր անունից ձեր վերականգնման կոդն են ուզում, հետո գրում, թե պատահաբար են ձեզ ուղարկել, կոդը տվեք, ու եթե ուղարկեք՝ համարը տանում են»,-ասաց մասնագետը։ Նա ցույց է տալիս, թե ինչպես կարելի է առավել անվտանգ դարձնել ձեր հաշիվը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել