Ի՞նչ աշխատանքներ է կատարել քաղաքապետարանը․ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ամփոփում է

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ամփոփել է 2020 թվականը․

Աղբահանություն և ձնամաքրում

  • Կառուցվել է աղբահանության և սանմաքրման համայնքային պարկը
  • 112 միավոր տեխնիկայից 51-ը օգտագործվում է ձնամաքրման աշխատանքներում

Մեկնարկել է թափոնների տեսակավորման գործընթացը

Տրանսպորտ

  • Համայնքի միջոցներով ձեռք են բերվել 100 կոմպակտ ավտոբուսներ։ Նոր ավտոբուսների գնումը կշարունակվի 2021 թվականին։
  • Կառուցվել է ավտոբուսների նոր պարկը

Անվտանգ երթևեկություն

  • Լուսավորվել է 100 հետիոտնային անցում, 18 անցում կահավորվել է «հետիոտնի կանչ» ռեժիմով
  • Վերականգնվել է քաղաքային գրեթե բոլոր թունելների լուսավորությունը
  • Նոր LED լուսատուներով է փոխարինվում գիշերային լուսավորության ցանցը

Առողջապահություն

  • Պոլիկլինիկաները վերազինվում են ժամանակակից սարքավորումներով
  • 1980-ականներից առաջին անգամ վերանորոգվել են Շտապօգնության բոլոր կայանները

Կանաչապատում

  • Տնկվել է 212 հազար թուփ
  • Վերականգնվել է 6300 գծամետր ջրագիծ, անց է կացվել 4300 գծամետր նոր ջրագիծ
  • Ձեռք են բերվել բույսերի խնամքի նոր սարքավորումներ

Մշակույթ

  • Համայնքային թատրոնները վերանորոգվում են և վերազինվում

Նոր վերելակներ

2020-ին փոխարինվեց 500 վերելակ

Շինարարություն և բարեկարգում

  • հիմնանորոգվել է 12 մանկապարտեզ, ևս 15 նորոգվում է
  • բարեկարգվել է 65 բակ
  • կառուցվել է Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի նոր շենքը։
  • բարեկարգվում են քաղաքի այգիները (Օղակաձև զբոսայգու 6-րդ հատված, Սարյանի անվան պուրակը, 16-րդ շղթայի այգին, Քանաքեռ ՀԷԿ-ի այգին)
  • շարունակվում է շրջանցիկ ճանապարհի և կամուրջի կառուցումը

COVID-19 և պատերազմ

  • Անվճար նմուշառումներ և թեստավորում 12 պոլիկլինիկաներում
  • Սոցաջակցություն՝ միայնակ կենսաթոշակառուներին
  • Վարչական շրջաններում կազմակերպվում էր դեպի Արցախ օգնության առաքումը
  • 200 մլն դրամ՝ Ստեփանակերտին
  • քաղաքային ավտոբուսներով կազմակերպվեց արցախաբնակների վերադարձը տուն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել