ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, նախորդող տարվա ծանր հարվածներից վերակենդանանալն ու մեզ վերագտնելը պարտադրանք պետք է լինի։
Ազգովի պետք բռունցքվել ու մեկտեղել բոլորիս ջանքերը՝ անկախ հայացքներից ու քաղաքական հոսանքներից։ Դավանած արժեքների հենքն այսօր եւ միշտ պետք է լինի հայրենիքը, նրա շենացումն ու զարգացումը։ Չենք կարող մեզ «շռայլություն» թույլ տալ ու պառակտվել, երբ զոհասեղանին Հայաստանի եւ Արցախի ապագան է։
Այո՛, մեր վերքերը թարմ են ու խորը, բայց ծնկելու, հուսալքվելու եւ հանձնվելու իրավունք չունենք։ Պետք է ժամ առաջ լծվել երկրի հզորացման գործին՝ ավարտին հասցնելով բանակաշինության բարեփոխումները, ամրապնդելով մեր դիրքերն արտաքին հարթակներում, ամուր թիկունք լինելով այսօր կարիքի մեջ հայտնված մեր հայրենակիցներին։
Այսօր շատերի օջախներում կսպասեն իրենց անմահացած որդիների տունդարձին, մենք նրանց սխրանքին արժանի պետք է լինենք ու ամեն ջանք գործադրենք, որ մեր սերունդները ժառանգեն հզոր եւ միացյալ հայրենիք։
Հանուն Հայատանի եւ Արցախի կայունության ու անվտանգության, հանուն վաղվա լուսավոր օրվա՝ կամք ու ուժ բոլորիս»։