«Սիրելի՛ կապանցիներ
Այնուհետև դրան զուգահեռ հաջորդեց Արցախի և Հայաստանի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը և նրա թողած ցավալի հետևանքները, որոնց մենք այսօր էլ ականատես ենք լինում։ Հստակ է, որ այսօրվա իրականությունը բոլորովին այլ է, մենք գտնվում ենք հետպատերազմյան խորը ճգնաժամի մեջ, ինչը պետք է ընդունենք որպես անհերքելի փաստ, բայց և միաժամանակ, հուսահատության գիրկը չընկնենք։ Պետք է գիտակցենք, որ կյանքը շարունակվում է՝ անկախ ամեն ինչից, անկախ նրանից թե որքան շատ են վատ իրադարձությունները, պետք է բռնենք համախմբման ճանապարհը, շարժվենք առաջ, անենք հնարավորն ու անհնարինը՝ վերագտնելով վաղվա անվտանգ օրվա հանդեպ վստահությունը։
Կարծում եմ բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ գալիք տարին լինելու է համեմատաբար ծանր և դրա համար անհրաժեշտ է լինելու համառ աշխատել։ Այն պետք է լինի լիարժեք վերականգնման, արհավիրքի հաղթահարման, նոր իրողությունների պայմաններում՝ նոր ու ստեղծագործ քայլերի տարի։ 2020 թվականից մենք մեր հիշողության մեջ կպահենք միմիայն մարտական գործողությունների ժամանակ հայրենիքն իրենց կյանքով, առողջությամբ ու խիզախությամբ պաշտպանած տղաների սխրանքը։ Եվ 2021 թվական կմտնենք մեր պետության և բանակի շուտափույթ վերականգման ցանկությամբ։