«Ճակատագրի բերումով հենց մեզ բաժին հասավ այս արհավիրքների ժամանակահատվածը». Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, 2020-ին մենք՝ բոլորս, անմարդկային փորձության միջով անցանք: Այդ տարին բոլորիս կորուստներ, ցավ, լաց և դժբախտություն բերեց: Ճակատագրի բերումով հենց մեզ բաժին հասավ այս արհավիրքների ժամանակահատվածը: Բայց ես վստահ եմ, որ մենք, մեր սերունդն առաքելություն ունի: Մենք տեսանք, թե՛ հաղթանակներ և թե՛ պարտություն, և հիմա պետք է բոլորով նայենք դեպի ապագա:
Մենք պետք է մեզ պատրաստենք հաղթանակների, որոնք առջևում են, և միասին համառորեն գնանք առաջ: Հազարմայակները մեզ սովորեցրել են հարվածներ պահել:

Մենք վերապրեցինք մեր պատմության ևս մի սև էջ: Մեր լուսահոգի հերոսներն ընկան, որ Հայը ապրի, որ մենք միասին գնանք դեպի հաղթանակներ, և մենք դա կանենք: Գիտակցելով անցյալում եղած բոլորիս սխալները՝ մենք 2021 թվականը պետք է միասին վերածենք նոր ձեռքբերումների տարու:
Ուզում եմ նաև, որ 2021-ին մենք սկսենք սիրո, միասնականության, հանդուրժողականության, ներողամտության պատրաստակամությամբ:

Եվ մենք դա կարող ենք ու կանենք: Կանենք հանուն մեր ընկած հերոսների, հանուն մեր ապագայի, հանուն մեր երեխաների, հանուն մեր ընտանիքների, հանուն մեր ժողովրդի, հանուն Հայաստանի, որը հավերժ է:
Սեր, հաջողություն և երջանկություն եմ մաղթում գալիք 2021 թվականին, և Աստված մեզ օգնական»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել