Դեկտեմբերի 31-ին, ժամը 05:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ Զվարթնոց օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում, փայտամշակման արտադրամասում։
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փարաքար գյուղի Նաիրի փողոցի տներից մեկին կից «Հարություն Գրիգորյան» ԱՁ-ին պատկանող փայտյա իրերի պատրաստման արհեստանոցում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։10-ին, մարվել՝ 06։24-ին։ Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ) և ներսում կուտակած թեփ (մոտ 2 խմ), ջերմահարվել՝ երկաթյա հաստոց։