Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտնում է․
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է բնականոն ռեժիմով:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում չեն լինի ժամային փոփոխություններ:
Աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 23:00-ին»։