Առողջապահության նախարարությունը գործարկել է COVID շտապօգնության ծառայությունը. ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

«Առողջապահության նախարարությունը գործարկել է COVID շտապօգնության ծառայությունը, որի հեռախոսահամարն է` 8033:
Շտապօգնության ծառայության որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև մեր հայրենակիցներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար հեռախոսահամարը և կենտրոնի շտապօգնության թիմը կաշխատեն շուրջօրյա։

Նշված հեռախոսահամարին կարող են զանգահարել այն քաղաքացիները, ովքեր ունեն ախտորոշված կորոնավիրուսային հիվանդություն և հոսպիտալացման համար անհրաժեշտ բժշկական ցուցում:
Այս պահին հեռախոսահամարն անվճար է Beeline-ի հաճախորդների համար: Հեռախոսահամարն անվճար դարձնելու համար այլ օպերատորների հետ ևս աշխատանքներ են տարվում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել