Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159409 դեպք, որոնցից 142801-ն` առողջացած, 2823-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 593903 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2855 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք: Ունենք 957 առողջացած և 16 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 684 է: