Ի՞նչ եղանակ է սպասվում հունվար ամսին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

«Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է: Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.7C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է, երբ ինտենսիվ ցրտեր դիտվում են անտիցիկլոնային եղանակային պայմաններում`հատկապես հյուսիս-արևմուտքում և Շիրակի բարձրավանդակում: Այդ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է Գյումրիում -9C,   Պաղակնում -12C (բացարձակ նվազագույնը դիտվել է 1961թ. հունվարի 24-ին Պաղակնում` -42.2C): Բավական ցածր ջերմաստիճաններ են դիտվում լեռնանցքներում (Սիսիան, Որոտան) և Ապարանի բարձրավանդակում` -7…-9C, իսկ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է -34C:

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -4…-5 C, որը  մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  իջեցում  գիշերը`   մինչև -14…- 16C, առանձին օրեր` օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +4…+6 C (դիտված պատմական  բացարձակ նվազագույնը` -28…-30 C, առավելագույնը` +14…+15 C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է նորմային մոտ  (նորման` 16…22 մմ ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -7…-10 C, որը  մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` մինչև -23…-26 C,  առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև 0…+3 C (դիտված պատմական  բացարձակ նվազագույնը` -35…-40 C, առավելագույնը` +10…+13 C):   Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է նորմային մոտ   (նորման` 19…42 մմ ):

Լոռու մարզ

 Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…-2 C, որը 1-20 C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` մինչև  -20…-25 C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +10…+14 C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -30…-35 C, առավելագույնը`  +15…+17 C):  Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է նորմային մոտ    (նորման`  18-22 մմ ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1…+20C, որը 1-20C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` մինչև  -10…-13 C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +12…+16 C (դիտված պատմական  բացարձակ նվազագույնը` -17…-20 C, առավելագույնը` +20…+23 C):  Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է նորմային մոտ   (նորման`   23-24 մմ ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային  շրջաններում -4…-5C, լեռնային շրջաններում` -7…-10 C,  որը  մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը`  նախալեռնային շրջաններում մինչև` -13…-15 C, լեռնային շրջաններում` -20…-25 C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը նախալեռնային  շրջաններում մինչև` +3…+6 C, լեռնային շրջաններում` 0…+30 C (դիտված պատմական  բացարձակ նվազագույնը` նախալեռնային  շրջաններում` -20…-25 C, լեռնային շրջաններում` -27…-30 C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում +14…+16 C, լեռնային շրջաններում +8…+10C):  Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է նորմային մոտ   (նորման` նախալեռնային   շրջաններում  26-33մմ,  լեռնային   շրջաններում 50-60 մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +2…+30C, լեռնային շրջաններում` -5…-6C,  որը 1-20C բարձր է բազմամյա միջին արժեքից::  Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` հովտային շրջաններում մինչև` -10…-13C, լեռնային շրջաններում` -20…-250C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը հովտային շրջաններում մինչև`  +12…+14C, լեռնային շրջաններում` +9…+120C (դիտված պատմական  բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -17…-20C, լեռնային շրջաններում` -30…-350C, առավելագույնը` հովտային շրջաններում +20…+230C, լեռնային շրջաններում` +14…+17C):  Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է նորմային մոտ  (նորման` հովտային շրջաններում 16-28 մմ, լեռնային շրջաններում 16-47 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -4…-5 C, որը  մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` ցածրադիր վայրերում մինչև -14…-16 C, բարձրադիր վայրերում  -11…-13 C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +3…+5C (դիտված պատմական  բացարձակ նվազագույնը`  -27…-29 C, առավելագույնը`+14…+16C):  Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է նորմային մոտ    (նորման` 22-29 մմ )»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել