Հարգելի համաքաղաքացիներ, տարին ավարտում ենք պատերազմի թողած ծանր զգացողություններով։ Վիշտն ու ցավը համատարած են, ուստի համայնքում չեն լինելու ամանորյա զարդ ու զարդարանքներ, տոնական ծրագրեր ու միջոցառումներ, հրավառություններ:
Համայնքի բոլոր բնակիչներին ևս խնդրում և հորդորում ենք՝ զերծ մնալ ավանդական դարձած հրավառություններից:
Հուսով ենք՝ ըմբռնումով ու պատասխանատվությամբ կմոտենաք մեր հորդոր-խնդրանքին:
Արտաշատի համայնքապետարան