Տարեց շվեյցարացին մահացել է Covid-19-ի դեմ պատվաստանյութ ստանալուց հետո

Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում գտնվող ծերանոցի հիվանդը մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո, չնայած այն բանին, որ երկրի առողջապահության նախարարությունը հավանական չի համարում, որ մահը կապ ունի պատվաստաման հետ։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները Շվեյցարիայում սկսվել են դեկտեմբերի 23-ին: Մինչ այժմ երկիրը օգտագործում է միայն Pfizer / BioNTech պատվաստանյութը, որը հաստատվել է Շվեյցարիայի դեղերի շուկայի կարգավորողի (Swissmedic) կողմից:

«COVID-19-ի դեմ պատվաստումից մի քանի օր անց Լյուցեռնի ծերանոցներից մեկում 91 տարեկան մի մարդ մահացավ, ով  տառապում էր մի քանի լուրջ հիվանդություններով: Ո՛չ հիվանդության պատմությունը, ո՛չ էլ հիվանդության սուր ընթացքը և մահը ուղղակի կապ չունեն COVID-19-ի դեմ պատվաստումների հետ: Համապարփակ տեղեկատվությունը մատնանշում է նախկինում գոյություն ունեցող հիվանդությունները՝ որպես մահվան բնական պատճառ», – ասվում է Swissmedic- ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստումների ընթացքում անհայտ կողմնակի բարդություններ չեն եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել