ՃՈ-ն հորդորում է ամանորյա օրերին լինել առավել զգոն

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտնում է․

«Հարգելի´ քաղաքացիներ,

հորդորում ենք ամանորյա այս օրերին լինել առավել զգոն, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել, չգերազանցել սահմանված առավելագույն արագությունը և խստագույն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները՝ հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով:
Գալիք տարում մաղթում ենք խաղաղություն, բարեկեցություն և անվտանգ երթևեկություն»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել