2020 թվականի դեկտեմբերի 30֊ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում է Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջը։
«Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Երկուստեք կարևորվել է համագործակցության հետագա ընդլայնումը Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության շրջանականերում։
Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հաջողություններ մաղթել Արման Դիլանյանին իր պաշտոնավարման ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ։