Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է «Քաղաքացու որոշում» կուսակցության մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունները, քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման տարբերակները։
«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները վերահաստատել են կուսակցության հրապարակային հնչեցված մոտեցումները»,- նշված է հայտարարության մեջ։