Էդմոն Մարուքյանը Քաջարանի համայնքապետի հետ քննարկել է պատերազմից հետո համայնքի առջև ծառացած անվտանգային խնդիրները

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտնում է․

«Հանդիպեցինք Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, քննարկեցինք պատերազմից հետո համայնքի առջև ծառացած անվտանգային խնդիրները։

Քաջարանը հանդիսանում է Սյունիքի մարզի խոշոր արդյունաբերական կենտրոնը, և մենք ձեռնարկելու ենք բոլոր հնարավոր քայլերը առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ։

Քաղաքապետ Փարամազյանի հետ պայմանավորվել ենք շարունակել ակտիվ համագործակցությունը»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել