Վազգեն Մանուկյանն ու Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Գագիկ Մակարյանի հետ

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտնում է․

«Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը և Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն այսօր ընդունել են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին:

Քննարկվել է երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամային վիճակը, մատնանշվել են դրա հիմնական պատճառները, երկրի առջև ծառացած առաջնային մարտահրավերները:

Մտքեր են փոխանակվել ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերի ուղղությամբ, ձեռք է բերվել պայմանավորվածություն սոցիալ-տնտեսական հակաճգնաժամային ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների համատեղ քննարկումները շարունակելու շուրջ»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել