Արցախյան պատերազմի մասնակից Սերգեյ Վարդանյանը պատմում է, որ պատերզամի առաջին շաբաթը կռվել են 3-րդ գծում, հետո տեղափոխվել են առաջնագիծ:
«Սկսեցին մեզ վրա կրակել, առաջին սնարյադն ընկավ մեզանից մոտ 15-20 մետր էն կողմ, բոլորս մտանք թաքստոց, 2-րդը քցեցին, 3-րդ կամ 4-րդ սնարյադն էր, որ կրակեցին, աչքերիս դեմը ամբողջությամբ սևացավ, մի քանի վայրկյանը ոնց որ կյանքը կանգնեց, ոնց որ մահացած լինեի»,- պատմում է նա:
Սերգեյի խոսքով՝ արցախյան պատերազմում ամենամեծ խնդիրը եղել է հակաօդային պաշտպանությունը:
«Զենքի խնդիր, որ ասեմ եղել է` սուտ կլինի, որ ասեմ չի եղել` էլի սուտ կլինի: Զենք ունեինք ուղղակի ուրիշ զենք էր մեզ պետք»,-ասաց Սերգեյը:
Մանրամասները՝ տեսանյութում